ՅՈՒՆԻՍԵՖ-ը քառորդ դարում մանկական մահացության կրկնակի նվազում Է արձանագրել
Международные новости1990 թվականից ի վեր աշխարհում մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության մակարդակը նվազել Է մոտավորապես կրկնակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից անցկացված հետազոտության մեջ:
«Մենք պետք Է ընդունենք զգալի գլոբալ առաջընթացն այդ հարցում»,-նշել Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ռիտա Ռաո Հուպտան:
Կազմակերպության տվյալներով՝ նորածինների եւ մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության մակարդակն ամբողջ աշխարհում 1990 թվականի 12,7 միլիոնից նվազել Է մինչեւ 5,9 միլիոն՝ 2015 թվականին:
Այդուամենայնիվ, 195 երկրներից միայն 62-ին Է հաջողվել քառորդ դարում հասնել երկու երրորդով երեխաների մահացության մակարդակը նվազեցնելուն՝ 2000 թվականին ընդունված Հազարամյակի հռչակագրին համապատասխան:
«Ներկայում մինչեւ հինգ տարեկան բազմաթիվ երեխաներ են մահանում այնպիսի հիվանդություններից, որոնք կարելի Է կանխել: Դա մեզ պետք Է մղի՝ կրկնապատկելու ջանքերը մանկական մահացության մակարդակի նվազեցման նպատակին հասնելու համար»,-հավելել Է Հուպտան:
Դրա հետ մեկտեղ, Մանկական հիմնադրամի փորձագետները նշել են երեխաների մահվան հինգ գլխավոր պատճառները՝ թոքաբորբը, դիարեան, արյան վարակումը, վաղաժամ ծննդաբերության հետ կապված բարդացումները եւ մալարիան: Առաջվա պես երեխաների մահացության ամենաբարձր մակարդակը պահպանվում Է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի երկրներում:
Սպասվում Է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նպատակը կդառնա հազար մարդու հաշվով մանկական մահացության կրճատումը մինչեւ 25 կամ ավելի ցածր ցուցանիշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: