ԵՄ-ի հետ մերձեցումը չի խանգարում ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերություններին. Ղարիբաշվիլի
Международные новостиՎրաստանի վարչապետը, ելույթ ունենալով Դալյանում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում, հայտարարել Է, որ Եվրամիության հետ մերձեցումը Վրաստանին չի խանգարում պրագմատիկ առեւտրական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
«Մեր նպատակը Եվրամիության հետ մերձենալն Է… Բայց ես պետք Է ասեմ, որ դա մեզ չի խանգարում ուժեղ տնտեսական հարաբերություններ ունենալ Ասիայի երկրների հետ, ինչպես նաեւ պրագմատիկ եւ ուժեղ առեւտրական հանրաբերություներ ունենալ Ռուսաստանի հետ»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին «Ժամանակակից Մետաքսի ճանապարհ» նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ:
Վարչապետն ընդգծել Է «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո Վրաստանի կառավարության քաղաքականության պրագմատիզմը Ռուսաստանի նկատմամբ:
«Եթե նայենք նոր կառավարության քաղաքականությանը, որը ես եմ ներկայացնում, ապա դուք կտեսնեք, որ մենք շատ պրագմատիկ ենք հարեւանների, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-նշել Է վարչապետը: