ԱՄՀ-ում Բելգիան և Լյուքսեմբուրգն ստիպված են համաձայնել Հայաստանի ու Իսրայելի հետ. Ժան-Կլոդ Յունկեր
Международные новостиԵվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերըսեպտեմբերի 9-ին ելույթով է հանդես եկել Ստրասբուրգում` Եվրախորհրդրանի առջև:
«Ազնվության, միասնականության և համերաշխության ժամանակն է» խորագիրը կրող ելույթով Յունկերն անդրադարձել է փախստականների հիմնախնդրին` նշելով, որ տարվա սկզբից մոտ 500 հազար մարդ է բռնել Եվրոպա գնալու ուղին: Նրանց մեծամասնությունը փախել է Սիրիայի պատերազմից, Լիբիայում «Իսլամական պետության» ահաբեկչությունից կամ Էրիթրեայում բռնապետությունից: Նրա խոսքով` ամենաշատը փախստականների հիմնախնդիրն ազդել է Հունաստանի վրա, որն ընդունել է 213 հազար փախստական, Հունգարիայի վրա` 145 հազար, և Իտալիայի` 115 հազար փախստական:
«Մենք պետք է հիշենք, որ Եվրոպան մի աշխարհամաս է, ուր բոլորս էլ մի օր եղել ենք փախստական: Եվրոպան է, որ այսօր մի կտոր հույս է Միջին Արևելքի և Աֆրիկայի կանանց ու տղամարդկանց համար»,- ասել է նա` կոչ անելով սկսել աշխատանքը փախստականների հիմնախնդիրը կարգավորելու ուղղությամբ:
Յունկերը խոսել է նաև Հունաստանի, եվրագոտու և եվրոպական տնտեսության համար նոր սկզբի անհրաժեշտության մասին: Այս մասում Եվրահանձնաժողովի նախագահը, անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամին, ասել է.
«Մենք գիտենք, թե որքան կարևոր է Արժույթի միջազգային հիմնադրամը: Բայց եվրագոտու հետ մեկ ձայնով խոսելու փոխարեն Բելգիան և Լյուքսեմբուրգը ընտրելիս ստիպված են համաձայնել Հայաստանի ու Իսրայելի հետ, Իսպանիան հաշվի է նստում Լատինական Ամերիկայի երկրների հետ»: