Նորվեգիայում ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների խաղաղ երթ է տեղի ունեցել
Международные новостиՆորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ի պաշտպանություն աշխարհում, այդ թվում` Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների խաղաղ երթ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, երթը, որին մասնակցել են բազմաթիվ երկրների քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ, անցկացվել է «Մարդու իրավունքների տների» ցանցի ստեղծման 20-ամյա տարելիցի շրջանակում:
Երթի մասնակիցները, քաղբանտարկյալների նկարներով շապիկներով, նորվեգական խորհրդարնբաից մինչեւ Գրականության տուն մեկ կիլոմետրից ավելի ճանապարհ են անցել:
Ամենաշատ թվով շապիկներ եղել են Ադրբեջանի քաղբանտարկյալների դիմանկարներով. այդ երկիրը դարձել է Եվրոպայում քաղբանտարկյալների եւ խղճի բանտարկյալների թվով առաջատարը Եվրոպայում: Մասնավորապես, երթի մասնակիցների շապիկների վրա պատկերված են եղել իրավաբան Ինթիգամ Ալիեւի, լրագրող Խադիջա Իսմայիլովայի, իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ քաղաքագետ Իլգար Մամեդովի եւ ուրիշների դիմանկարները:
«Համերաշխության այդ երթով մենք փորձել ենք միջազգային հասարակայնության եւկառավարությունների ուշադրությունը գրավել քաղաքական բանտարկյալներիխնդրին եւ հասնել նրանց ազատագրությանը»,- նշել է «Մարդու իրավունքների տների» ցանցի ղեկավար Մարիա Դախլեն` նշելով, որ նման ակցիաներ տարբեր ձեաչաձերով անկցացվելու են հետագայում եւս:
Երթի մասնակիցները եկել են Նորվեգիայի ԱԳՆ եւ իրենց դիմումը հանձնել այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչին:
Միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` ներկայում Ադրբեջանում մոտ հարյուր քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 20-ը ճանաչվել է «խղճի բանտարկյալ»: