Թուրքիայի քրդական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի դեմ հետաքննություն է սկսվել
Международные новостиԴիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի դեմ` Դիարբեքիրում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նրա հնչեցրած հայտարարությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկաց նում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դեմիրթաշի դեմ առաջադրվել են «թուրքական ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, պետական մարմինները հրապարակայնորեն նվաստացնելու, հրապարակայնորեն հանցագործության դրդելու, հանրապետության նախագահին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներ: Արդարադատության նախարարություն հատուկ դիմում է ներկայացվել Սահմանադրության 83-րդ կետի համաձայն «հետաքննություն իրականացնելը թույլ տալու» և Դեմիրթաշի «անձեռնամխելիությունը վերացնելու» խնդրանքով: