PKK-ն Թունջելիում մեկ ոստիկան է սպանել
Международные новостиԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Թունջելիում սեպտեմբերի 9-ի գիշերը հարձակում է իրականացրել ոստիկանական վարչության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների` ականանետերից և հրազենից արձակած կրակոցների հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան և մեկ քաղաքացի: Վիրավորներին հասցրել են հիվանդանոց, որտեղ ոստիկաններից մեկը, ում վիրահատել են, մահացել է: Թուրքական իրավապահ մարմինները պատասխան կրակ են բացել PKK-ի անդամների դեմ:
Քաղաքում կրակոցները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում: