Համբոււրգը պաշտոնական հայտ է ներկայացրել 2024թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար
Международные новостиԳերմանական Համբուրգ քաղաքը 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար պաշտոնապես հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Գերմանիայի օլիմպիական կոմիտեի կայքը: Ի սկզբանե, գերմանական կողմը երկմտում էր Օլիմպիական խաղերը Բեռլինում կամ Համբուրգում անցկացնելու համար: Միայն Գերմանիայի օլիմպիական կոմիտեի ընդհանուր նիստի ժամանակ Համբուրգն ընտրվեց որպես 2024 Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաքի թեկնածու:
Մինչ այս, 2024թ. խաղերը հյուրընկալելու հայտ են ներկայացրել իտալական Հռոմը, ֆրանսիական Փարիզը, ամերիկյան Լոս Անջելեսը, հունգարական Բուդապեշտը: Կարծիք կա, որ պայքարին կարող են միանալ նաև ադրբեջանական Բաքուն և հնդկական Ահմադամադը:
2024 թվակաների Օլիմպիական խաղերը հյուընկալող քաղաքների հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին: