Ճապոնիայում բանակային ուժեր են գործի դրվել հորդառատ անձրեւների հետեւանքները վերացնելու համար
Международные новостиՃապոնիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ին ինքնապաշտպանության ազգային ուժերի ստորաբաժանումներին ներգրավել են տեղատարափ անձրեւների հետեւանքների վերացման համար, որոնք տեղում են երկրի կենտրոնական եւ հյուսիսարեւելյան մասերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդամենը վերջին օրերին թայֆունի հարվածից եւ տեղատարափ անձրեւներից տուժել Է 17 մարդ, եւս մեկը համարվում Է անհայտ կորած, քանդվել կամ վնասվել Է շուրջ 400 տուն: Սաստիկ անձրեւների պատճառով կանգնեցվել Է երթեւեկությունը մի շարք երկաթուղային ուղղություններում, այդ թվում՝ «Սինկանսեն» արագընթաց ճեպընթացների երթեւեկությունը կենտրոնական եւ հյուսիսարեւելյան Ճապոնիայում:
Ճապոնիայում արդեն մի քանի օր սաստիկ անձրեւներ են տեղում «Էտաու» թայֆունի ազդեցության պատճառով, որը երկրի տարածքին հարվածել Է սեպտեմբերի 8-ին, ինչպես նաեւ մյուս արեւադարձային փոթորկի՝ «Կիլոյի» պատճառով, որը մոտենում Է Հոնսյու գլխավոր կղզու ափին: Սեպտեմբերի 9-ին թայֆունի պատճառով Ճապոնիայում չեղյալ են հայտարարվել տասնյակ ավիաչվերթներ, տարահանման հանձնարարություններ Է ստացել ավելի քան 500 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: