Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորումը հրաժարվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից
Международные новостиԱդրբեջանի դեմոկրատական ուժերի ազգայինխորհուրդը («Ազգային խորհուրդ» միավորում) հրաժարվել է նոյեմեբերի 1-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, ասվում է սեպտեմբերի 10-ին Խորհրդի տարածած հայտարարության մեջ:
«Երկրում չկան անգամ անհրաժեշտ պայմանների կեսն ազատ եւ արդարացիընտրությունների համար: Այդ պատճռով Դեմոկրատական ուժերի ազգայինխորհուրդը հրաժարվում է ընտրությունների նմանակամանը մասնակցությունից եւչի ցանկանում դառնալ դրանց օրինականացման միջոց»,- նշվում է հայտարարության մեջ:
Օգոստոսի 19-ին Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հանդես էր եկել նախընտրական իրադրության ժողովրդավարացման համար իշխանություններին ուղղված մի շարք միջոցառումների առաջարկություններով` բռնաճնշումների վերացում, քաղաքական իրավունքների սահմանափակման վերացում, անկախ մամուլի վրա ճնշման դադարեցում, ընտրական հանձնաժողովների կազմերի փոփոխում, թեկանծուների գրանցման գործառույթների պարզեցում, դիտորդների համար ընտրատեղամասեր անխոչընդոտ մուտք գործելու ապահովում եւ այլն:
«Նշված խնդիրների չլուծված լինելու պատճառով կասկածներ չկան, որընտրությունների արդյունքները պետք է որոշվեն ոչ թե քվեարկությանտեղամասերում, այլ Նախագահի աշխատակազմում»,- նշվում է հայտարարության մեջ:
2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ: