FAO-ն պարենամթերքի գների ամենազգալի անկումն Է արձանագրել վերջին յոթ տարում
Международные новости2015 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության պարենային գների ինդեքսի ամենազգալի անկումն Է արձանագրվել 2008 թվականի դեկտեմբերից ի վեր:
Այդ մասին ասված Է կազմակերպության՝ սեպտեմբերի 10-ին տարածված մամուլի տեղեկագրում, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում Է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
FAO-ի մասնագետները նշում են, որ պարենամթերքի գների անկումը շարունակում Է նախորդ ամիսների միտումը: Գների ամենազգալի անկմանը նպաստել են Էներգակիրների Էժանացումը եւ Չինաստանի տնտեսության անկայունության հետեւանքների հետ կապված երկյուղները, ինչպես նաեւ պարենամթերքի առատ պաշարները:
«2015 թվականի օգոստոսին ինդեքսը հուլիսի համեմատ նվազել Է 5,2 տոկոսով, ինչը ամենակտրուկ անկումն Է 2008 թվականի դեկտեմբերից ի վեր, եւ միջին հաշվով կազմել Է 155,7 կետ: Գործնականում պարենային բոլոր հիմնական ապրանքները գների անկում Է արձանագրվել»,-նշվում Է FAO-ի փաստաթղթում:
FAO-ի պարենային գների ինդեքսը միջնակշռված ցուցանիշ Է, որն արտացոլում Է միջազգային շուկաներում պարենային ապրանքների հինգ հիմնական խմբերի գները, ներառյալ հարաբույսերը, միսը, կաթնամթերքը, բուսական յուղը եւ շաքարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: