Եվրախորհրդարանը հավանություն տվեց փախստականների բաժնեչափերի վերաբերյալ Յունկերի պլանին
Международные новостиԵվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ին հավանություն Է տվել փախստականների ընդունման բաժնեչափեր սահմանելու Եվրահանձնաժողովի նախագահի պլանին, որոնց հոսքը Եվրոպա վերջին ամիսներին խոշորագույնն Է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից:
Սեպտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը պաշտոնապես Եվրամիության երկրներին առաջարկել Է պարտադիր բաժնեչափերի հիման վրա առաջիկա երկու տարում Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից լրացուցիչ ընդունել 160 հազար փախստականների: Յունկերի առաջարկության համաձայն՝ հակամարտությունների գոտիներից առավել մեծ թվով փախստականներ կընդունեն Գերմանիան՝ 31,4 հազար, Ֆրանսիան՝ 24 հազար եւ Իսպանիան՝ գրեթե 15 հազար:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Յունկերի պլանի օգտին քվեարկել Է Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը: