Թուրքիայի ևս մեկ գավառում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք
Международные новостиԹուրքիայի Հաքքարի նահանգի նահանգապետարանը հայտարարել է ևս մեկ գավառում փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս անգամ արգելք է հայտարարվել Յուքսեքօվա գավառում:
Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ նման քայլ ձեռնարկելու պատճառը գավառում ահաբեկչական դեպքերի թվի ավելացումն է:
Փողոց դուրս գալու արգելքը սեպտեմբերի 4-ից գործում է նաև Ջիզրե գավառում, որտեղ արգելափակված է համացանցի և հեռախոսային կապի հասանելիությունը, կա էլեկտրականության և հացի խնդիր: