Նյու Յորքում ռելսերից դուրս Է ընկել մետրոյի գնացքը, որում 150 մարդ Է եղել
Международные новостиՄետրոյի գնացքը, որում շուրջ 150 մարդ Է եղել, սեպտեմբերի 10-ի երկոյան մասամբ դուրս Է ընկել ռելսերից Նյու Յորքի Բրուքլինի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել են քաղաքի իշխանությունները, բոլոր ուղեւորները տարահանվել են, նրանցից ոչ ոք չի տուժել:
Միջադեպի հետեւանքով գնացքների երթեւեկությունը երկու ուղղությամբ դադարեցվել Է գերքաղաքի հարավարեւելյան մասում մետրոյի ուղեգծերից մեկում: Վթարի պատճառն առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: