Աբդուլլահ Գյուլը հրաժարվել է մասնակցել իշխող կուսակցության համագումարին
Международные новостиԹուրքիայի Հանրապետության նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը որոշում է կայացրել չներկայանալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախորդ շաբաթ անձամբ էր զանգահարել Գյուլին` հրավիրելով կուսակցության համագումարին, սակայն երկրի նախկին նախագահը որոշում է կայացրել չմասնակցել: Ենթադրվում է, որ Գյուլը կոնգրեսի համար միայն կարող է ուղերձ ուղարկել:
ԱԶԿ-ի հիմնադրման տարեդարձի օրը` օգոստոսի 14-ին կազմակերպված արարողության ժամանակ ո'չ կուսակցության պատմությունը ներկայացնող տեսանյութում, ո'չ էլ կուսակցական գործիչների ելույթներում որևէ խոսք չի ասվել Գյուլի մասին: Նշվում է, որ այդ փաստը վիրավորել է Թուրքիայի նախկին նախագահին: