Ճապոնիայում թայֆունների եւ տեղատարափ անձրեւների զոհ Է դարձել երեք մարդ
Международные новостиԱրդեն մի քանի օր Ճապոնիայի տարածքում մոլեգնող թայֆունների եւ դրանց հարուցած տեղատարափ անձրեւների զոհ Է դարձել երեք մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին այս մասին հաղորդել Է երկրի գլխավոր ոստիկանական վարչությունը:
Միեւնույն ժամանակ եւս առնվազն 25 մարդ անհայտ կորած Է համարվում Ձյոսո քաղաքում (Իբարակիի կենտրոնական պրեֆեկտուրա), որը նախօրյակին գործնականում լիովին ջրածածկ Է եղել Կինուգավա գետի վարարման պատճառով: Այնտեղ փրկարարների օգնությանն Է սպասում շուրջ 580 մարդ, որոնք հարկադրված են պատսպարվել իրենց տների վերին հարկերում: Ջրով ողողված Է մնում նաեւ Օսակի քաղաքը (Միյագիի հյուսիսարեւելյան պրեֆեկտուրա), որտեղ վարարել Է Սիբուիգավա գետը:
Ճապոնիայի օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ երկրի կենտրոնական եւ հյուսիսարեւելյան մասերում վերջին երեք օրը տեղացել Է ավելի քան 600 միլիմետր անձրեւ: Տեղատարափ անձրեւների պատճառ Է դարձել «Էտաու» թայֆունը, որը երկրի տարածքին հարվածել Է սեպտեմբերի 8-ին, ինչպես նաեւ մյուս արեւադարձային փոթորիկը՝ «Կիլոն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: