Պորոշենկոն բացառել Է Մինսկի գործընթացի շարունակումը 2016 թվականին
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել Է այն բանի հնարավորությունը, որ Մինսկի համաձայնագրերի գործողությունը շարունակվի 2016 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) ամենամյա հանդիպմանը:
«Ես բացառում եմ Մինսկի համաձայնագրերի գործողության երկարաձգումը 2016 թվականին: Մինսկի համաձայնագրերի կատարումը պետք Է ավարտվի 2015 թվականին եւ չի կարող երկարաձգվել»,-նշել Է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահը նաեւ հայտարարել Է, որ, «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի արդյունքում ինքը զուսպ լավատեսությամբ Է գնահատում իրադրության զարգացումը Դոնբասում:
«Երկու օր առաջ նորմանդական ձեւաչափով տեղի ունեցած վերջին խոսակցությունն ուժեղացրել Է զուսպ լավատեսության իմ զգացողությունը,-ասել Է Պորոշենկոն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել ակտիվ աշխատանքը «նորմանդական ձեւաչափով»: Դա ներառում է սեպտեմբերի 12-ին Բեռլինում բանակցությունների անցկացումն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, ինչպես նաեւ հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի, ԳՖՀ-ի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարների անձնական հանդիպումը Փարիզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: