ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ սահմանախախտին
Международные новостиԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանախախտ հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Այցելությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին: ԿԽՄԿ աշխատակիցների մ իջնորդությամբ` Գրիգորյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից,զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, մարտի 22-ին՝ ժամը 13:50-իսահմաններում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնվածշարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: