Նազարբաեւի դուստրը նշանակվել Է Ղազախստանի փոխվարչապետ
Международные новостиՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իր դստերը՝ Դարիգա Նազարբաեւային, նշանակել Է Ղազախստանի վարչապետի տեղակալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պետության ղեկավարի հրամանագրով Դարիգա Նազարբաեւան նշանակվել Է Ղազախստանի Հանրապետության վարչապետի տեղակալ»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Մինչեւ այդ նշանակումը Դարիգա Նազարբաեւան աշխատել Է որպես երկրի խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) փոխխոսնակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: