PKK-ն Դաղլըջայում միանգամից երեք հարձակում է գործել
Международные новостиԹուրքիայի Յուքսեքօվա գավառի Դաղլըջա բնակավայրում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը միանգամից երեք հարձակում է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները հարձակումներն իրականացրել են սահմանային անցակետերի տարածքում: PKK-ի նոր գործողությունների հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում PKK-ի գործողություններիհետևանքով սեպտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 16 թուրքզինվոր, ևս 6-ը վիրավոր են: Այս տարածքում թուրքական զինուժը լայնածավալռազմական գործողություններ է սկսել, որոնց մասնակցում են նաև ռազմական ինքնա թիռներ: Հաղորդվում է, որ թուրքական զինուժը հարվածներ է հասցրել PKK-ի 23թիրախի: