Ադրբեջանում «դիվանագետային աղմուկը» լրջորեն անհանգստացրել է իշխանություններին
Международные новостиԱրտասահմանյան երկու երկրներում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների երեք դիվանագետների հետ կապված «դիվանագետային աղմուկը» լրջորեն անհանգստացրել է երկրի իշխանություններին, որոնք մտածում են, թե դա կարող է բերել այն բանին, որ բոլոր դիվանագետներն անվստահություն հայտնեն իշխանություններին:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, աղմուկն առաջացել էր այն բանից հետո, երբ Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամեդովի պաշտոնանկությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ից հեռացվեցին Ավստրալիայում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության երկու դվվանագետներ եւս` ադրբեջանական դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հուսեյնովը եւ աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկու դիվանագետներն էլ աշխատանքից հեռացվել են «թերանալու» պատճառով: Սակայն, Անար Հուսեյնովը հայտարարել է, որ թիրախի է վերածվել Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատանը կատարվող կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար: Բացի այդ, Անար Հուսեյնովը Ադրբեջանի ԱԳՆ-ին կոռուպցիայի որջ է անվանել:
Թերթին հասած տեղեկություններով` այդ երկու դիվանագետներին «հարվածելը» պայմանավորված է Արիֆ Մամեդովի հետ կապված աղմուկից հետո Ադրբեջանի իշխանության մեջ ծագած լուրջ անհանգստության հետ:
«Արեւմուտքի հետ իշխանության միջեւ դիմակայություն լինելուժամանակաշրջանում դիվանագետ չինովնիկների կողմից արվողքննադատությունները, իշխանության շահերին հակասող հայտարարություններըլրջորեն անհանգստացրել են Նախագահի աշխատակազմին: Իշխանության մեջ այդբոլորը պատահական չեն համարում: Իշխանությունը մտածում է, որ նոյեմբերի 1-իխորհրդարանական ընտրություններից հետո, հնարավոր է, լուրջ խնդրի վերածվի իրլեգիտիմության հարցը եւ Արեւմուտքն այդ հարցում օգտվի «հարված ստացած»դիվանագետներից», - գրում է թերթը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, ում հասցեին, ի դեպ, արդեն հրաժարականի կոչեր են հնչում, սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ, անկախ զբաղեցրած պաշտոնից, բոլոր այն դիվանագետները, որոնք թերացումներ կունենան «երկրի նախագահի քաղաքական եւտնտեսական կուրսը հաջողությամբ իրագործելու գործում», կհեռացվեն համակարգից:
Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն այն բանի համար, որ հրապարակավ քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես զբաղեցրած պաշտոննեից հեռացրել է Արիֆ Մամեդովին եւ Անար Հուսեյնովին եւ նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել` մեղադրելով ինչ-որ ապօրինի գործողությունների մեջ:
«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հասանովի պաշտոնանկությունից առաջ աշխատանքից հեռացվել էր դեսպանատան աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: Դիվանագիտական ծառայությունից հետ կանչվելուց հետո Ֆարիդ Սուբհանվերդիեւը հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Նա արդեն երկու ամսից ավելի Կանաչ մայրցամաքում սպասում է այդ երկրում ուսումնառության համար վիզայի:
Haqqin.az-ին հայտնի է դարձել, որ երեք դիվանագետներն էլ քաղաքական ապաստան են խնդրել արտասահմանում: