Մինչեւ 2050 թվականն աշխարհում միջուկային Էներգիայի արտադրությունը կգերազանցի 900 գիգավատը. ԷՄԳ
Международные новостиՄինչեւ 2050 թվականն աշխարհում միջուկային Էներգիայի արտադրության միագումար ծավալը կգերազանցի 900 գիգավատը:
Այդ մասին վկայում են Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ)՝ Լոնդոնում ընթացող միջուկային գիտաժողովում հրապարակված տվյալները:
Էներգետիկայի միջազգային գործակալության սցենարներից մեկը «ենթադրում Է, որ մինչեւ 2030 թվականը միջուկային հզորությունը կհասնի 660 գիգավատի, իսկ հետագայում կգերազանցի 900 գիգավատը 2050 թվականին», ասված Է այն նյութերում, որոնք տարածվել են սեպտեմբերի 10-ին Լոնդոնում բացված միջուկային գիտաժողովում:
Միջազգային միջուկային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ մինչեւ 2035 թվականը միջուկային Էներգիայի համաշխարհային արտադրությունը ներկայիս 379 գիգավատից կավելանա մինչեւ 552 ԳՎտ:
«Միջուկային ԷլեկտրաԷներգիայի թողարկումն ավելի մեծ տեմպերով կաճի հաջորդ հինգ տարիներին, քան դա եղել Է անցած երկու տասնամյակի ընթացքում: Մենք պետք Է օգտագործենք այդ դրական պահը»,-ասել Է Համաշխարհային միջուկային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ագնետա Ռայզինգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: