Մուժնիեկսը հորդորել է Թուրքիային թույլատրել անկախ դիտորդների մուտքը Ջիզրե
Международные новостиՄարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Նիլս Մուժնիեկսը կոչ է արել Թուրքիային թույլ տալ անկախ դիտորդներին մուտք գործել Ջիզրե:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Today’s Zaman պարբերականը:
Իր մտահոգությունը հայտնելով Ջիզրեում անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ՝ Մուժնիեկսն ասել է. «Ես տեղեկություններ ունեմ, որ հասարակական կյանքը, այդ թվում և կարևորագույն ծառայությունները, ինչպես, օրինակ, բժշկական ծառայությունը և հեռահաղորդակցությունը, խախտվել են պարետային ժամի պատճառով, և որ քաղաքի մուտքն ու ելքը փակված է: Առավել մտահոգիչ են ստացածս այն տեղեկությունները, որոնք վերաբերում են անվտանգության ուժերի կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմանը»: