Հունգարիայում կսկսեն ձերբակալել անօրինական միգրանտներին. վարչապետ Օրբան
Международные новостиՀաջորդ շաբաթվանից Հունգարիան կսկսի ձերբակալել այն բոլոր միգրանտներին, ովքեր անօրինականորեն հատել են երկրի սահմանը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Reuters գործակալությանը, հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել Է, որ վերջին օրերին երկիր ժամանած օտարերկրացիները բացահայտ կերպով անտեսում են հունգարական օրենքները եւ հրաժարվում են համագործակցել իշխանությունների հետ:
Ամեն օր Սերբիայից Հունգարիա են ժամանում հազարավոր անօրինական միգրանտներ, որոնք հույս ունեն ապաստան ստանալ Արեւմտյան Եվրոպայի երկրներում: Այդ կապակցությամբ Բուդապեշտն առաջարկել Է խորհրդաժողով կազմակերպել բալկանյան պետությունների եւ Եվրամիության անդամ երկրների մասնակցությամբ, որը նվիրված կլինի Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի լուծմանը:
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել Է, որ Հունգարիայի տարածք անցած անօրինական միգրանտների թիվը մինչեւ 2015 թվականի վերջը կարող Է հասնել 400-500 հազարի: Ներկայում, ըստ Reuters-ի տվյալների, արդեն երկիր են ժամանել 170 հազար անօրինական միգրանտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: