Հունգարիայի վարչապետը փախստականներին խորհուրդ է տվել գնալ այնտեղ, որտեղից եկել են
Международные новостиՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ փախստականները պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են։ Այս մասին վարչապետը հայտարարել է Bild-ին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ուր պետք է գնան փախստականները այն բանից հետո, երբ նրանց համար փակեն Հունգարիայի սահմանները, գրում է Gazeta-ն։
«Այնտեղ, որտեղից եկել են։ Ըստ էության՝ այդ ներգաղթյալները չեն եկել այն շրջաններից, որտեղ անմիջական ռազմական գործողություններ են տարվում, այլ Սիրիայի հարեւան երկրների ճամբարներից՝ Լիբանանից, Հորդանանից, Թուրքիայից։ Այդ մարդիկ վտանգից չեն փախել։ Նրանք Եվրոպա են գալիս ոչ թե անվտանգություն փնտրելու, այլ լավ կյանքի հետեւից»,- ասել է Օրբանը։