Մեքքայի մզկիթում շինարարական կռունկի ընկնելու պատճառով զոհերի թիվը հասել է 107-ի
Международные новостиՄեքքայի խոշորագույն մզկիթի` Ալ-Հարամի վրա շինարարական կռունկի ընկելու պատճառով զոհվել է 107 մարդ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Աշխարհի տարբեր ծայրերից մուսուլման հավատացյալների ուխտատեղի համարվող Ալ-Հարամ մզկիթում դժբախտ պատահարի պատճառը եղել են ուժեղ քամին և անձրևը, որոնք կռունկը շուրռ են տվել անմիջապես հավատացյալների վրա: Ուրբաթօրյա աղոթքի պատճառով հավատացյալները դժբախտ պատահարի պահին հատկապես մեծաքանակ են եղել մզկիթում:
Կատարվածի հետևանքով տուժածների թիվը 238-ն է, ովքեր հոսպիտալացվել են: Մեքքայի հիվանդանոցները և բոլոր քաղաքային ծառայություններն աշխատում են արտակարգռեժիմով: Վերջին տվյալներով` Մալազիայի 6 քաղաքացի անհայտ կորած է:Զոհերի ազգային պտկանելությունը ճշտելու նպատակով շարունակվում են աշխատանքները: