Ֆրանսիայի ԱԳՆ-ն հեռացրել է Թուրքիայում իր հյուպատոսին միգրանտներին ապօրինի օգնելու համար
Международные новостиՖրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը որոշում է ընդունել լիազորություններից ժամանակավորապես հեռացնել Թուրքիայի Բոդրում քաղաքում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Ֆրանսուազ Օլսեին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, պատճառը ֆրանսիական France 2 հեռուստաալիքով ցուցադրված ռեպորտաժն էր, որտեղ թաքնված տեսախցիկով նկարահանվել էր լրագրողի զրույցը հյուպատոսի հետ:
Ֆրանսուազ Օլսեն խոստովանել էր, որ Բոդրումում մի խանութի սեփականատեր է, որը ապօրինի միգրանտներին վաճառել է փրկարարական բաճկոններ և փչովի նավակներ:
Հյուպատոսը ոչ միայն խոստովանել էր, որ մասնակցում է միգրանտներին Հունաստան ուղարկելու գործընթացին, այլև հայտնել էր, որ դրան մասնակից են Թուրքիայի իշխանությունները:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու չի դադարում այսօրինակ գործողությունները` Ֆրանսիայի հյուպատոսը ասել էր, որ այդ դեպքում միգրանտներին նավակներ և բոճկոնները կվաճառեին մյուսները:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ պատվավոր հյուպատոսի գործունեության վերաբերյալ տեղեկությունների հաստատման պարագայում Օլսեն վերջնականապես կհեռացվի իր պաշտոնից: