ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդների չի ուղարկի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին
Международные новостиԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ դիտորդական առաքելություն չի ուղարկելու Ադրբեջան` հետևելու նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նման որոշման պատճառն այն է, որ Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է ընդունել գրասենյակի կողմից 6 երկարաժամկետ և 125 կարճաժամկետ դիտորդների, միչդեռ գրասենյակը հայց էր ներկայացրել 30 երկարաժամկետ և 350 երկարաժամկետ դիտորդներ ուղարկելու վերաբերյալ:
Լինքը հայտնել է, որ ոչ ամբողջական պատվիրակության ներկայությունն Ադրբեջանում թույլ չի տա լիարժեք դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ, հետևաբար նրանք չեղյալ են համարել Ադրբեջան առաքելություն ուղարկելու որոշումը: