Ուզո՞ւմ ես քեզ 28 հոգով բռնաբարենք. թուրք ոստիկաններն սպառնացել են 17-ամյա քուրդ աղջկան
Международные новостиnews.am-ը գրում է.
Թուրքիայի քրդաբնակ Վան քաղաքի ոստիկանները ձերբակալված 17-ամյա քուրդ աղջկան ծեծի են ենթարկել եւ սպառնացել բռնաբարել։
Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Վանում դեռեւս օգոստոսի 12-ին ձերբակալված 17-ամյա քուրդ աղջիկը նամակ է գրել, որում պնդել է, որ ենթարկվել է ոստիկանության բռնություններին ու բռնաբարության սպառնալիքին։ Աղջիկը պատմել է, թե իրեն հարցաքննող ոստիկանը սենյակ է կանչել մեծ թվով ոստիկանների եւ սպառնացել՝ ասելով. «Ուզո՞ւմ ես քեզ 28 ոստիկան բռնաբարեն»։ Աղջիկը շեշտել է, թե այնուհետեւ ոստիկանները սկսել են հարվածել իրեն։
Աղջիկը նամակի մեջ պահանջել է, որ իր նկատմամբ նման կերպ վարվածները կանգնեն դատարանի առաջ։