Քիշնևում ցուցարարները հայտարարել են նոր բողոքի ակցիա կազմակերպելու մասին
Международные новостиՔիշնևում ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են կիրակի օրը նոր զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել կոռուպցիայի դեմ բողոքի շրջանակներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած շաբաթ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում՝ պահանջելով նախագահի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2016 թվականի մարտից ոչ ուշ:
Ցույցի մասնակիցները հարյուրավոր վրաններ են տեղադրել կենտրոնական հրապարակում և հայտարարել են, որ չեն լքի այն մինչև չպատժվեն երկրի բանկերից միլիարդ դոլարի անհետացման համար մեղավորները:
Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը ցուցարարների պահանջներին ի պատասխան ասել է, որ Մոլդովայի իշխանությունները բաց են ակտիվիստների հետ երկխոսության համար: