Թուրքիայի իշխանությունները կիրակի օրը պարետային ժամ են սահմանել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում
Международные новостиԹուրքիայի իշխանությունները կիրակի օրը պարետային ժամ են սահմանել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ամենախոշոր քաղաքի՝ Դիարբեքիրի կենտրոնում: Այդ մասին հայտարարել է համանուն շրջանի նահանգապետը, գրում է РИА Новости-ն:
Ականատեսների խոսքերով՝ քաղաքի կենտրոնում կրակոցներ են լսվում: Վիրավորների մասին տվյալներ դեռ չի ստացվել:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության ևս երկու աշխատակից մահացել է հարևան Շիրնակ շրջանում ոստիկանական անցակետի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հինգ ոստիկան վնասվածքներ է ստացել: Ուժայինների խոսքերով՝ հարձակումները կատարել են Քրդական աշխատավորական կուսակցության ռազմական թևի անդամները:
Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է հուլիսի 20-ին «Իսլամական պետության» կողմից Սիրիայի հետ սահմանին կազմակերպված ահաբեկչության և հարավարևելյան շրջաններում ոստիկանների սպանություններից հետո:
Ոստիկանների սպանությունների պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը: Ընդհանուր առմամբ վերջին մեկուկես ամսվա ընթացքում քուրդ զինյալների զոհ է դարձել 100-ից ավելի ոստիկան, զինվորական, ինչպես նաև քաղաքացիական անձինք: