«Ալ Կաիդայի» ղեկավարը կոչ է արել իր կողմնակիցներին ահաբեկչություններ անել Արևմուտքում
Международные новости«Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ազ Զավահիրին կոչ է արել իր կողմնակիցներին չերկմտել և ահաբեկչությունների իրականացումը տեղափոխել արևմտյան երկրներ, փոխանցում է Газета-ն:
«Մենք պետք է կենտրոնանանք ռազմական գործողությունները արևմտյան տներ և քաղաքներ, հատկապես՝ Ամերիկա, տեղափոխելու վրա»,- ասվում է հրապարակված ձայնագրությունում:
Բացի այդ, ազ Զավահիրին օրինակ է բերել Ցարնաև, ինչպես նաևա և Կուաշի եղբայրներին, ովքեր ահաբեկչություններ էին իրականացրել Բոստոնի մարաթոնի ժամանակ և ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի խմբագրությունում: