Ինքնաթիռ է կործանվել
Международные новостиԱմերիկյան Թեխաս նահանգում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել: Օդաչուն զոհվել է:
ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ քաղավիացիայի վարչությանը, գրում է, որ ողբերգական միջադեպի ժամանակ L-39 «Ալբատրոս» ուսումնավարժական ինքնաթիռում եղել է միայն օդաչուն՝ Լուիզիանայի բնակիչ Ջեյ Գորդոնը: Օդանավը կործանվել է, երբ օդաչուն փորձել է բարձրագույն վարպետություն ցուցադրել:
ԱՄՆ դաշնային ավիացիայի վարչությունը միջադեպի հետաքննություն է սկսել: Նշվում է, որ Գորդոնը նախկինում մի քանի անգամ մասնակցել է տարբեր ավիաշոուների: