Գրոհայինները կրկին գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական թաղամասը, կան զոհեր և տուժածներ
Международные новости
Ահաբեկիչները ականանետային կրակ են բացել Դամասկոսի պատմական հատվածում՝ Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանության աղբյուրներին:
«Բաբ Թումա թաղամասը կրկին ենթարկվել է ականանետային հարձակման: Երկու մարդ զոհվել է, ութը վիրավորվել: Կրակի տակ է հայտնվել նաև Մարունե քաղաքը՝ Դամասկոս նահանգում: Ականներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա, կա փոքրիկ ծանր վիրավոր»,- նշել է աղբյուրը:
Մինչդեռ, Զաբադանի քաղաքում, որը Դամասկոսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում, բանակը և «Հեզբոլլահ» շարժման գրոհայիններն անցել են հակահարձակման և հսկողության տակ առել մոտ 10 շինություն և ալ-Ռահմա մզկիթը: