Մոսկվան կշարունակի զենք մատակարարել Դամասկոսին. ՌԴ ԱԳ նախարար
Международные новостиTert.am-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Սիրիան կշարունակեն ռազմա-տեխնիկական համագործակցությունը, որը, նրա խոսքով, ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին, փոխանցում է Deutsche Welle-ն:
«Անկասկած, զինամթերքի մատակարարումները եղել են, կան և շարունակվելու են»,- ասել է Լավրովը:
Ռուս նախարարը նշել է նաև, որ այդ մատակարարումներն անխուսափելիորեն ուղեկցվում են ռուս մասնագետների առկայությամբ, ովքեր պետք է կարգավորեն սարքավորումները և սովորեցնեն սիրիացի զինվորներին դրանցից օգտվել: Նրա խոսքով՝ այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: