Սոֆիայում անհայտ անձինք հարձակվել են սիրիացի փախստականների վրա, կա մեկ զոհ
Международные новостиԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փախստականների վրա կատարված հարձակման հետևանքով մեկ մարդ մահացել է, 2-ը՝ տուժել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր սինագոգի հարևանությամբ: Ըստ լուրերի՝ հարձակվողները եղել են երկուսը: Նրանք դանակի մի քանի հարված են հասցրել փախստականին, նախնական տվյալներով` սիրիացու. տղամարդը մահացել է տեղում:
Մի քանի րոպե անց գրեթե նույն տեղում վիրավորվել է 2 մարդ: Դեպքի վայր են ժամանել բժիշկները և ոստիկանությունը: