Շվեդիայում երկու աստերոիդների բախման հետքեր են գտել
Международные новостиՇվեդիայում հսկայական խառնարաններ են հայտնաբերել, որոնք, ենթադրաբար, առաջացել են հսկայական երկնաքարերի անկման հետեւանքով:
Lenta.ru-ն, վկայակոչելով Phys.org-ին, գրում է, որ խառնարանները Եմտլանդ կոմսությունում հայտնաբերել են Գյոթեբորգի համալսարանի երկրաբանները: Նրանք ենթադրում են, որ աստերոիդների բախումը տեղի է ունեցել Մարսի եւ Յուպիտերի միջակայքում:
Գիտնականների կարծիքով, երկնաքարերի անկումն ու խառնարանի ձեւավորումը տեղի է ունեցել 458 մլն տարի առաջ: Մեծ խառնարանը 7.5 կմ տրամագիծ ունի, իսկ փոքրը, որը գտնվում է առաջինից 16 կմ հեռավորությամբ, 0.7 կմ տրամագիծ: