Գերմանիան վերահսկողություն է սահմանել Ավստրիայի հետ սահմանին
Международные новостиԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ Գերմանիան սկսել է ժամանակավոր վերահսկողություն իրականացնել Ավստրիայի հետ սահմանին՝ փորձելով կրճատել փախստականների քանակը, գրում է Газета-ն:
«Այս պահին Գերմանիան ժամանակավոր սկսել է կրկին իրականացնել սահմանային հսկողություն ԵՄ-ի հետ երկրների ներքին սահմաններին: Առաջին հերթին, վերահսկողությունը կտարվի Ավստրիայի հետ սահմանին»,- նշել է Մեզյերը:
Նախարարի խոսքով՝ իրենց նպատակն է սահմանափակել ընթացիկ հոսքը դեպի Գերմանիա, ինչպես նաև դա արվում է անվտանգության նկատառումներով: