Ճապոնիայում ժայթքում է Ասո հրաբուխը
Международные новостиՃապոնիայում սկսվել է երկրում ամենախոշոր գործող Ասո հրաբխի ժայթքումը: Ասոն գտնվում է Կյուսյու կղզում: Օդերեւութաբանները մոխրի 2 մկ բարձրությամբ ժայթքում են արձանագրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իշխանությունները տարհանել են տեղի բնակիչներին ու զբոսաշրջիկներին հրաբխին հարակից բնակավայրերից: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Կյուսյու կղզում գտնվող Կումամոտո օդանավակայանն աշխատում է դադարներով: Մոխրի ժայթքման պատճառով մի քանի չվերթներ կատարվել են երկրի այլ օդանավակայաններից: