Դաղստանում ընտրությունների ժամանակ զինված միջադեպ է տեղի ունեցել, կան տուժածներ
Международные новостиՌԴ-ում սահմանված քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 13-ին, Դաղստանում (մտնում է ՌԴ կազմի մեջ) զինված միջադեպ է գրանցվել. քվեարկողները կրակահերթ են բացել ընտրատեղամասերից մեկում, հայտնում է Интерфакс-ը՝ ՌԴ ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովին հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել Բաբայուրթ գյուղում՝ «ընտրական թեմայի շուրջ վիճաբանության ժամանակ»։ Կրակել են տրավմատիկ ատրճանակից, որը որոնվում էր որպես գողացված։ Տուժածները տեղափոխվել են Կենտրոնական հանրապետական հիվանդանոց։
Չուրովը տուժածներին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել և մաղթել հետագայում չլինել այդքան տաքարյուն։