Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ժամանում է Ադրբեջան
Международные новостиԹուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն սեպտեմբերի 15-16-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ANKA լրատվական գործակալությունը:
Այցի նպատակը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկումն է:
Ենթադրվում է, որ այցի շրջանակում կքննարկվեն նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում ձեւավորվել է ժամանակավոր կառավարություն, որը պետք է գործի մինչեւ նոյեմբերի 1-ը` այդ երկրում անցկացվելիք արտահերթ ընտրությունների օրը: