Աֆղանստանում թալիբները հարձակվել են բանտի վրա եւ ազատ արձակել հարյուրավոր կալանավորների
Международные новостиԹալիբները սեպտեմբերի 14-ի առավոտյան հարձակվել են Աֆղանստանի Ղազնի քաղաքի բանտի վրա եւ ազատ արձակել մի քանի հարյուր կալանավորների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
«Բանտի վրա հարձակումը տեղի Է ունեցել գիշերվա ժամը երկուսին, սպանվել են 40 պահապաններ եւ ազատվել 400 կալանավորներ»,-իր հերթին գործակալությանը հայտնել Է «Թալիբան» շարժման ներկայացուցիչը:
Ըստ իշխանությունների տվյալների՝ փախել Է շուրջ 350 բանտարկյալ: Պատժական հիմնարկության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը դեռեւս չի նշվում: Նաեւ տեղեկատվություն Է ստացվել մի շարք պայթյունների մասին, որոնք որոտացել են բանտում:
Աֆղանստանի աջակցման ՄԱԿ-ի առաքելության տվյալների համաձայն՝ միայն այս տարվա առաջին կեսին ահաբեկչական գործողությունների եւ հարձակումների հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը գերազանցել Է 1,5 հազարը, տուժել են ավելի քան 3,3 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: