ԵՄ խորհուրդը վավերացրել է ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձևը
Международные новостиԵՄ խորհուրդը վավերացրել է մինչ 2016 թվականի մարտը ՌԴ-ի և Ուկրաինայի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը, որոնց ԵՄ-ն համարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և սուվերենության խափանման մասնակից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ԵՄ-ում իր աղբյուրը: «Բանաձևն ընդունվել է»,- ասել է նա:
Սեպտեմբերի 2-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշել էր կես տարով` մինչ 2016 թվականի մարտը, երկարաձգել գործող անհատական պատժամիջոցները ՌԴ և Ուկրաինայի ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք լրանում էին սեպտեմբերի 15-ին: