Ադրբեջանում «սպառնում» են Եվրախորհրդարանին
Международные новостиԱդրբեջանում սկսել են «սպառնալ» Եվրախորհրդարանին` սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված պատժամիջոցների կոչով բանաձեւ ընդունելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Թուրան»-ը, ԵվրոպայիԽորհրդի խորհրդարանական վեահաժողովում Ադրբեջանիպատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հանդես է եկել ԵԽԽՎ «Եվրանեստ»-ում («Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ մտնող երկրներ` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) ադրբեջանական պատվիրակության գործունեությունը «սառեցնելու» առաջարկությամբ:
Իր առաջարկությունը Սեիդովը հիմնավորել է ծիծաղելի անհրաժեշտությամբ`«Եվրախորհրդարանի շարքերում կոռուպցիայի բացահայտումով»: Այս մասին, Սեիդովը հայտարարել է ադրբեջանական Միլի Մեջլիսում, որն այսօր հավաքվել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին պատասխանելու համար:
Հետո Սեիդովը Եվրախորհրդարանին, մասնավորապես` «Ազատ Եվրոպա» դաշինքի պատգամավորներին «մեղադրել» է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցության մեջ:
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովն էլ կառույցի արտահերթ նիստում հայտարարել է, որ միջազգային կազմակերպություների հետ Ադրբեջանի համագործակցությունը պետք է վերանայվի:
«Գտնում եմ, որ անհրաժեշտ է դիմել Ադրբեջանի կառավարություն «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը վերանայելու համար», -ասել է նա:
Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտահերթ նիստը հրավիրվել է հատուկ, որպեսզի պատսխան տրվի Եվրախորհրդարանի սեպտեմբերի 10-ի բանաձեւին: Այդ բանաձեւում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ է արտահայտվել, ինչպես նաեւ կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պաշտոնատար անձանց եւ դատավորների դեմ, որոնք հետապնդել են քաղաքական ակտվիստներին Ադրբեջանում:
Միջազգային եւ ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանմտարկյալներ կան, այդ թվում` 20 «խղճի բանտարկյալ»: