Տուվան կընդունի «Եվրասիայի ինտելեկտուալ ոսկին» առաջին միջազգային երիտասարդական համաժողովը
Международные новостиՍեպտեմբերի 18-21-ը Տուվայի մայրաքաղաք Կիզիլում տեղի կունենա «Եվրասիայի ինտելեկտուալ ոսկին» առաջին միջազգային երիտասարդական համաժողովը՝ 11 երկրների եւ Ռուսաստանի 27 տարածաշրջանների ավելի քան 400 երիտասարդ մասնագետների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի աշխարհագրական ընկերությունը, որի աջակցությամբ կանցկացվի համաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիի ն:
«Միջոցառման գլխավոր նպատակը տաղանդավոր կառավարիչների, երիտասարդ գիտնականների, ձեռնարկիչների ներգրավումն Է պետական կառավարման, բիզնեսի, միջազգային համագործակցության եւ միջմշակութային հաղորդակցումների ոլորտի հրատապ խնդիրների լուծման գործընթացում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Սպասվում Է, որ համաժողովի աշխատանքին կմասնակցեն Մոնղոլիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Կորեայի Հանրապետությունից, Ադրբեջանից եւ Թուրքմենստանից ժամանած երիտասարդներ: