Եվրահանձնաժողովում Գերմանիային թույլատրել են սահմանը փակել երկու ամսով
Международные новостиՍահմանների վերաբերյալ Շենգենյան օրենսգիրքը թույլ Է տալիս սահմանի ժամանակավոր հսկողություն կիրառել այնպիսի իրավիճակներում, որպիսին ստեղծվել Է Գերմանիայում, բայց նման որոշման ժամկետը սահմանափակված Է:
Այդ մասին սեպտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հա յտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Անհետաձգելի սցենարների, անկանխատեսելի իրադարձությունների համար նախատեսված Է տասնօրյա սկզբնական շրջան, որի երկարաձգումը կարող Է կատարվել մինչեւ երկու շաբաթ ժամկետներով, բայց առավելագույնը մինչեւ երկու ամիս»,-պարզաբանել Է մամուլի քարտուղարը:
Սեպտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույց Է ունեցել ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում արծարծվել Է միգրանտների զանգավածային ներհոսքի պատճառով Գերմանիայի իշխանությունների կողմից գերմանա-ավստրիական սահմանում ժամանակավոր հսկողության հաստատումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: