Ադրբեջանում պաշտոնական պարենային արժեզրկումը հասել է 6 տոկոսի
Международные новости2015 թվականի 8 ամիսներին տարեկան կտրվածքով արժեզրկումն Ադրբեջանում կազմել է 3,8 տոկոս: Դա 2011 թվականից այս կողմ սպառողական գների ամենաբարձր աճի ցուցանիշն է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
Ըստ այդ տվյալների` 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսների համեմատ, պարենային ապրանքների գներն այս տարի միջին հաշվով 6 տոկոսով աճել են, ոչ պարենային ապրանքների գները թանկացել են 3 տոկոսով, իսկ ծառայությունները` 1,2 տոկոսով:
Ադրբեջանում ապրանքների եւ ծառայությունների գների թռիչքը կապված է 2015 թվականի փետրվարին ազգային արժույթի` մանաթի 34 տոկոսով արժեզրկման հետ:
Ադրբեջանի կառավարությունն Ադրբեջանում արժեզրկումը կանխատեսել էր 2-3 տոկոսի մակարդակի վրա:
Ադրբեջանում օգոստոսին 30 տեսակի հիմնական պարենային ապրանքների գծով սպառողական զամբյուղի գները միջին հաշվով 2,5 տոկոսով աճել են: