Դուշանբեում բացվել Է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
Международные новостиԴուշանբեում աշխատանքն Է սկսել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված Է տասից ավելի հարց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Նախօրյակին Տաջիկստանի մայրաքաղաք են ժամանել կազմակերպության անդամ հինգ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:
Նստաշրջանը, որն ընթանում Է Ազգերի պալատում, բացել Է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Սպասվում Է, որ ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի նստաշրջանի եւ ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքներով կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:
Ներկայում ՀԱՊԿ-ի անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: