Ադրբեջանում 12-ամյա երեխան ինքնասպանություն է գործել դպրոցական համազգեստ չունենալու պատճառով
Международные новостиԱդրբեջանի Իսմայիլլիի շրջանում սեպտեմբերի 14-ին 12-ամյա դպրոցական Իսմեթ Գիսմեթ օղլու Ասադովն ինքնասպանություն է գործել նոր ուսումնական տարվա համար դպրոցական համազգեստ չունենալու պատճառով:
Ադրբեջանում 2015-2016 թվականների ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 15-ին:
Qafqazinfo.az-ն հայտնում է, որ անչափահասը կախվել է իրենց տան բակում գտնվող խորդանոցում:
Իսմայիլլիի շրջանի ոստիկանական բաժինը հայտնել է, որ դեռեւս պարզ չէ ինքնասպանության իրական պատճառը, սակայն, նրա ընտանիքի մերձավորների խոսքով` երեխան այդ քայլին է դիմել այն պատճառով, որ ծնողները չեն կարողացել նոր ուսումննական տարվա համար դպրոցական համազգեստ եւ պայուսակ գնել իր համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` այս տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանում ինքնասպանություն է գործել 9 անչափահաս:
Ադրբեջանում 2010 թվականին երեխաների ինքնասպանության 51 դեպք է գրանցվել, 2011 թվականին` 28, 2012 թվականին` 60, 2013 թվականին` 71, 2014 թվականին` 50 դեպք: