Վրաստանում չորս մարդ Է տուժել գնացքների բախման հետեւանքով
Международные новостиՓոթի քաղաքում մարդատար գնացքի եւ ջերմաքարշի բախումից հետո չորս մարդ հայտնվել Է հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Ջերմաքարշը մխրճվել Է կառամատույցից հեռացող «Փոթի – Թբիլիսի» գնացքի մեջ, չորս մարդ վնասվածքներ Է ստացել, նշել Է հեռուստաընկերությունը:
Միեւնույն ժամանակ «Վրաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերությունը պարզաբանել Է, որ գնացքների բախման պատճառ Է դարձել մասնավոր ընկերության պատկանող ջերմաքարշի կողմից երթեւեկության կանոնների խախտումը: