Ուկրաինայի նախագահի կայքում Սահակաշվիլիի պաշտոնաթողության հանրագիր Է զետեղվել
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում հայտնվել Է Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնաթողության հանրագիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում աշխատանքի ավելի քան երեք ամսվա ընացքում Միխեիլ Սահակաշվիլին չի կատարել իր խոստումներից ոչ մեկը»,- ասված Է հանրագրի տեքստում:
Նշված Է, որ նահանգապետի աշխատանքի երեք ամսվա ընթացքում Օդեսայի մարզի բնակիչները չեն տեսել դրական փոփոխություններ: Կոռուպցիայի դեմ պայքարը եւ բարենորոգումներն անցկացվում են միայն խոսքով, նշված Է տեքստում: Դեռ ավելին, հանրագրի հեղինակները փաստաթղթում անվստահություն են հայտնել վերջերս կատարված կադրային վերաբաշխումների նկատմամբ, նշել են բյուրոկրատիայի դեմ անարդյունավետ պայքարը եւ մարզում ներդրումների բացակայությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի կայքում հայտնվել Էր հանրագիր՝ նախկինում Վրաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Սահակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու առաջարկությամբ: Այն հավաքել Էր անհրաժեշտ քանակությամբ ձայներ պետության ղեկավարի կողմից քննարկվելու համար: Ավելի ուշ Պորոշենկոն նշել Է, որ Սահակաշվիլին հիանալի վարչապետ կդառնար, բայց Վրաստանի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: